Հայկական «Դիանայի նվերը» ֆիլմը 3 մրցանակ է ստացել Չիլիի կինոփառատոնում![]() 20 դեկտեմբերի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» ֆիլմը միանգամից 3 մրցանակ է ստացել Չիլիի South Film and Arts Academy Festival կինոփառատոնում: Այդ մասին ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Կարճամետրաժ ֆիլմը, որը տևում է մոտ 45 րոպե, Չիլիի փառատոնին մասնակցել է լավագույն լիամետրաժ դեբյուտային ֆիլմերի անվանակարգում: Այդ փառատոնի շրջանակում 40 րոպե տևողությունը գերազանցող ֆիլմերը համարվում են լիամետրաժ: Մարտին Մաթևոսյանը ճանաչվել է դեբյուտային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր: Գլխավոր դերակատար Անուշիկ Առաքելյանը ճանաչվել է լիամետրաժ դրամայի լավագույն դերասանուհի, իսկ ֆիլմի օպերատոր Վարդան Հարությունյանը պատվավոր մրցանակի է արժանացել լիամետրաժ ֆիլմի օպերատոր անվանակարգում Ֆիլմի սցենարը անգլիացի գրող Ռոալդ Դալի «Միսսիս Բիքսին և գնդապետի նվերը» պատմվածքի ադապտացիան է: Գլխավոր դերերում նկարահանվել ենԱնուշիկ Առաքելյանը, Արամ Կարախանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անջուլինա Թոքմաջյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |