Հայ նկարիչները Չեչնիային են նվիրել Կադիրովի լուսարձակող դիմանկարը

Հայ նկարիչները Չեչնիային են նվիրել Կադիրովի լուսարձակող դիմանկարը

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին Գրոզնիի նախկին բնակիչներն ու այդ քաղաքի բուհերի շրջանավարտները, որոնք այժմ Հայաստանում են ապրում, այցելել է Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովի անվան Փառքի հուշահամալիր:

Հյուրերը հուշահամալիրին են հանձնել հայ նկարիչների նվերը՝ Ահմատ Կադիրովի դիմանկարը:

«Նկարի հեղինակներն են հայ նկարիչները, որոնք աշխատել են Արմեն Վարոսյանի ղեկավարությամբ: Դիմանկարն անսովոր է: Կտավի վրա աշխատելիս, իսկ դա տևել է ավելի քան 2 տարի, նկարիչները ֆոսֆոր են օգտագործել, հատուկ ներկեր ու այլ նյութեր, որպեսզի մութ ժամանակ նկարը լուսարձակի և նրա վրա հայտնվեն լուսավոր ժամանակ անտեսանելի պատկերները»,-գրում է «Գրոզնի-ինֆորմ»-ը:

Իսկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին նամակ է փոխանցվել, որտեղ երախտիքի խոսքեր են ասվում հանրապետության վերականգնման և խաղաղ կյանք հաստատելու համար:

Դիմանկարը իր պատվավոր տեղն է գրավել թանգարանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---