Հայաստանի մանուկներ հիմնադրամին $3.6 մլն է հանգանակվել![]() 20 դեկտեմբերի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։ Նյու Յորքի ամենամեծ բարեգործական միջոցառմանը ներկա էին արվեստի աշխարհում համաշխարհային հռչակ վայելող Թոնի Շաֆրազյանը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի ԱնդրեաՄարտինը, դիզայներ Մայքլ Արամը, շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը, դերասանուհի և երգչուհի Վանեսա Ուիլիամսը։ «COAF-ի մարդասիրական մրցանակը» շնորհվել է «էմմի» մրցանակի դափնեկիր, հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդին («Սեքսը մեծ քաղաքում», «Սատանան Պրադա է կրում»)։ Ֆիլդը, որը հայկական և հունական արմատներ ունի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի վաղեմի աջակիցն է, քաջալերում է մարդկանց իրացնել իրենց ամբողջ ներուժը, լինել յուրօրինակ ու հասնել անհատական կատարելության։ Ֆիլդին անձամբ մրցանակ հանձնեց Վանեսա Ուիլիամսը. նրանք միասին աշխատել են «Տգեղ Բեթին» (Ugly Betty) հեռուստասերիալում։ Երգչուհին կատարել է «Ոսկե գլոբուս» և Ակադեմիայի մրցանակակիր «Քամու գույները» (Colors of the Wind) երգը։ Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից մեկնած երաժիշտներ 14-ամյա սաքսոֆոնահար ԱլեքսանդրԱվետիսյանը և 9-ամյա վոկալիստ Անի Մարգարյանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու լեռնագոգցի (Արմավիր) 16-ամյա Նարե Գալստյանին։ Նա վառ գույներով պատմեց, թե ինչպես է COAF-ը փոխել իր կյանքը, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին իրենց գյուղում։ Աշխարհահռչակ կոլեկցիոներ Սայմեն դե Պյուրին աշխուժություն ապահովեց իր վարած աճուրդի ամբողջ ընթացքում։ Ներկայացված էին COAF-ի առաքելությանը նվիրաբերված արվեստի եզակի գործեր հայտնի արվեստագետներ Էդ Ռուշայի, Ռիչարդ Փրինսի, Քենի Սքարֆի և Պատրիկ Դեմարշելյեի կողմից։ Աճուրդում վաճառվեց նաև ամերիկահայ աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Սարոյանի գործերից մեկը։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները: 2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |