Հայ մարմնամարզիկները Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա![]() 21 դեկտեմբերի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ է գտնվել և դարձել է ոսկե մեդալակիր (14.175 միավոր): Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Արթուրը բրոնզե մեդալ է նվաճել (13.800), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500): Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության առաջին օրը Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |