ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն սկսել են Կոսովոյի հարցով Ախտիսաարիի ծրագրի իրականացումը

PanARMENIAN.Net - Հիգշաբթի` փետրվարի 28-ին, Ավստրիայի մայրաքաղաքում կայանալու է միջազգային կառավարող խմբի (ISG) առաջին հանդիպումը, որն զբաղվելու է Կոսովոյի հարցի կարգավորման ծրագրի իրականացմամբ, որը մշակվել է դիվանագետ Մարտի Ախտիսաարիի կողմից: Ծրագիրը նախատեսում է Կոսովոյում էթննիկ սերբերի համար ընդարձակ ինքնավարությամբ անկախ պետության ստեղծում: ISG-ի կազմում ընդգրկվել են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, Շվեդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան, ինչպես նաեւ Կոսովոյի հարցով նախկին կոնտակտային խմբի բոլոր անդամ-պետությունները, բացի Ռուսաստանից: Մոսկվան Ախտիսաարիի ծրագրի իրականացմանը չի մասնակցում, քանի որ կտրականապես դեմ է կարգավորման նման տարբերակին, հաղորդում է AFP-ն:



Կոսովոն միակողմանի կարգով անկախություն է հռչակել փետրվարի 17-ին: Նոր պետությունը ճանաչել են ԱՄՆ-ն, ԵՄ մի քանի պետություններ, այդ թվում Գերմանիան, ինչպես նաեւ Թուրքիան եւ մի շարք մահմեդական պետություններ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---