Դանիայում աշխարհի ամենահարմարավետ և մարդասիրական բանտն է բացվել![]() 26 դեկտեմբերի 2017 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Դանիայի Գունդսլև քաղաքի հարևանությամբ վերջերս կառուցված աշխարհի «ամենամարդասիրական բանտը» հեշտությամբ կարելի է շփոթել համալսարանական հանրակացարանի հետ: Բանտախցերից յուրաքանչյուրում կա սառնարան, հեռուստացույց, պահարան, մեծ պատուհան, հարմարավետ մահճակալ, լուսամփոփով գրասեղան և անձնական լոգասենյակ: Մեկ բանտախցի մակերեսը մոտ 4 քմ է, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Հաստատությունում կան նաև ընդարձակ ընդհանուր սրահներ, խոհանոցներ, որտեղ կալանավորը կարող է կերակուր պատրաստել իր համար, ինչպես նաև եկեղեցի, մարզահրապարակ և դահլիճ, այգիներ և նույնիսկ գյուղատնտեսական մշակովի հողեր: Ինչպես նշել են բանտի հեղինակները, նրանք աշխատել են կալանավորների համար հարմարավետին առավելագույնս մոտ պայմաններ ստեղծել: Ըստ նրանց մտահղացման, դա նպաստում է կրկնահանցագործությունների քանակի նվազմանը: Մինչև 250 կալանավորի համար նախատեսված բանտի կառուցման վրա ծախսվել է մոտ 160 մլն դոլար: Photo: Torben Eskerod / C.F. Moller ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |