Երևանի 2018-ի բյուջեն հաստատվել է![]() 26 դեկտեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հաստատվել է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի նախագիծը: Այն նվազել է 4,9%-ով՝ 2017 թվականի բյուջեի համեմատ: Գալիք տարի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը կկազմի մոտ 80,190 մլրդ դրամ ՝ 2017-ի 84,345 մլրդ-ի դիմաց։ 2017-ին՝ 2016-ի 78,219 մլրդ դրամի համեմատ, քաղաքի բյուջեն աճել էր 7.8%-ով: Բյուջետային ծախսերի համար նախատեսվում է 80,237 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է 48 մլն դրամ, ինչը 29,4%-ով քիչ է նախորդ տարվա 68 մլն պակասուրդից։ 2,7%-ով նվազել են հարկերից և տուրքերի ձևավորվող բյուջեի եկամուտները՝ 2017-ի 14,9 մլրդ փոխարեն՝ 2018-ի համար կազմելով 14,427 մլրդ դրամ: Պաշտոնական դրամաշնորհներից եկամուտը նվազել է 0,3%-ով, մինչև 21,6 մլրդ դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |