ԳԴՀ ԱԳ նախարար. Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա![]() 26 դեկտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ուկրաինան տեսանելի ապագայում չեն անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: «Ոչ Թուրքիային, ոչ Ուկրաինային առաջիկա տարիներին չեմ կարող պատկերացնել ԵՄ կազմում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը Funke-ի վրա հղումով: Նախարարը հանդես է եկել «առավել սերտ համագործակցության այլընտրանքային ձևերի» որոնման օգտին: Ըստ նրա, այդպիսի հարաբերությունների օրինակ կարող է դառնալ գործարքը, որի նմանը Բրյուսելը փորձում էր կնքել Լոնդոնի հետ: «Եթե մենք կարողանանք խելամիտ համաձայնության գալ, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետ, դա կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի»,-ասել է Գաբրիելը: Խոսելով Թուրքիայի հետ գործակցության մասին՝ նա չի բացառել, որ արդյունքում կարող է մաքսային միության ավելի սերտ գործակցության ձև գտնվել: «Սակայն, դա անհնար է, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվել»,-ասել է նա: Վերջին շրջանում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների պատճոռվ, որոնց թուրքերը կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ գործակցության մեջ՝ հօգուտ ձախողված պետական հեղաշրջման փորձի: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի, ընդհանուր առմամբ Թուրքիայի կալանավայրերում ԳԴՀ ավելի քան 50 քաղաքացի կա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |