ՀՀ նախագահը Վրաստան այցի ավարտին հանդիպել է վարչապետ Կվիրիկաշվիլիին![]() 26 դեկտեմբերի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 26-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանրապետության նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում: Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն և դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին և ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների: Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին և վրացի ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն և լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |