Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն. Հնդկական շուկան բաց է հայկական գինու համար![]() 26 դեկտեմբերի 2017 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան Հնդկաստանում հայկական գինիների ներկայացման միջոցառման ընթացքում նշել է, որ երկրի շուկան բաց է հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Եռօրյա միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հնդկաստանում ՀՀ դեսպանության գործակցությամբ՝ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների համար: Հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է: Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |