Գիտնականները հերոինի ազդեցությունն արգելափակելու միջոց են գտել![]() 28 դեկտեմբերի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ուոլթեր Ռիդի Ազգային ռազմաբժշկական կենտրոնի գիտնականները նյութ են մշակել, որն արգելափակում է հերոինի ազդեցությունը: Այն արդեն փորձարկվել է կենդանիների վրա՝ լաբորատոր մկների և առնետների: Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Journal of Medicinal Chemistry ամսագրում: Օրգանիզմ մտնելով նոր նյութը ազատում է հակամարմինները, որոնք արգելակում են օպիոիդների մոլեկուլների առաջխաղացումը հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով: Թմրամոլի համար դա նշանակում է, որ անկախ ստացած դոզայից նա չի զգում թմրանյութի հոգեակտիվ նյութերի ազդեցությունը: Գիտնականները նշում են, որ նոր դեղամիջոցը կանխում է ոչ միայն հերոինի այլ այդ շարքի նաև այլ թմրամիջոցների ներթափանցումն ուղեղ: Փորձարկումներն ավարտելու համար գիտնականներին կպահանջվի մի քանի տարի, գրում է Lenta.ru-ն: Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահման հետևանքով 2016-ին 63,6 հազար մարդ է մահացել: Դա 21 տոկոսով ավելի է, քան 2015-ին: Օգոստոսին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ օպիոդիային կախվածությունը հասել է կրիտիկական մակարդակի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |