Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Jolimark միջազգային մրցաշարի հաղթող![]() 28 դեկտեմբերի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-27-ը Հոնկոնգում անցկացվել է Jolimark միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 16 երկրի 97 շախմատիստ: Նրանց թվում էր նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որն իր վարկանիշով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Նա չի ունեցել ոչ մի պարտություն։ 7-րդ և 9-րդ տուրում կիսել է միավորը։ Արդյունքում՝ 8 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ Կարենը նաև 5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը։ Jolimark միջազգային մրցաշարի 2-3-րդ տեղերը 7 միավորով զբաղեցրել են Ֆիլիպինների և Չինաստանի ներկայացուցիչները, հայտնում է chess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |