Ադրբեջանցի 18 մարզիկի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել![]() 28 դեկտեմբերի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - 2017-ին ադրբեջանցի 18 մարզիկի արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի հակադոպինգային գործակալության (АMADA) տնօրեն Շաֆագ Հուսեյնլին: «Տարվա ընթացքում բացահայտվել է արգելված դեղամիջոցի օգտագործման 1 դեպք, խթանիչների առկայության ստուգումից հրաժարվելու 2 դեպք, կամավոր խոստովանության 1 դեպք: Բացահայտվել են տարբեր արգելված դեղամիջոցների ընդունման դեպքեր»,-ասել է Հուսեյնլին, հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը: Նա հավելել է, որ 9 մարզիկ անաբոլիկներ է օգտագործել, 3-ի արյան մեջ հայտնաբերվել են հորմոնալ և մետաբոլիկ անաբոլիկներ, 2-ի դեպքում՝ դիուրետիկներ և քողարկված նյութեր: Եվս 2 մարզիկ օգտագործել է խթանիչներ, իսկ մարզիկներից մեկը՝ թմրանյութեր: «Մարզիկներից մեկի արյան մեջ 7 տարբեր ստերոիդային դեղամիջոցի հետքեր են հայտնաբերվել»,-ասել է պաշտոնյան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |