ԶԼՄ. «Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել Դիբալային՝ Մխիթարյանի և £70-ի դիմաց![]() 28 դեկտեմբերի 2017 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել Պաուլո Դիբալային անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ £70-ի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմաց։ Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։ Իտալական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ Դիբալային միայն մոտ £86-ի դիմաց։ Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2021-22 թվականներին։ Տևական ժամանակահատված է՝ լուրեր են շրջանառվում, որ «ՄՅՈւ»-ն մտադիր է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի և «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են իտալական «Ինտերը» և գերմանական «Բորուսինան»։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |