«Աջ ղեկ» նախաձեռնության որոշ առաջարկներ հաշվի են առնվել. Նախագիծը խմբագրվել է![]() 28 դեկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը, հաշվի առնելով «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների որոշ գրավոր առաջարկներ, խմբագրել է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանփակող օրենսդրական նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Հանձնաժողովը խմբագրված նախագիծը ներկայացրել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։ Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը: Դրա ամրագրման դեպքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |