ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին ավելի հաճախ են ՀՀ-ում կորպորատիվներ արել![]() 29 դեկտեմբերի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին կորպորատիվ միջոցառումների անցկացման հարցում հրաժարվել են Սոչիից՝ հօգուտ Հայաստանի և Վրաստանի: Այդ են վկայում «Աերոկլուբ» ընկերության տվյալները, որը վերլուծել է խոշորագույն ռուսական կորպորացիաների կողմից ավիատոմսերի ամրագրումները և պարզել է, թե ինչպես են փոխվել ներքին ու արտերկրյա թռիչքների գներն ու պահանջարկը 2016-ի համեմատ: Ըստ հետազոտության, գործարար զբոսաշրջիկները 25 տոկոսով քիչ են մեկնել Սոչի 2016-ի համեմատ՝ նախապատվությունը տալով Հայաստանին և Վրաստանին: «Օլիմպիադայից հետո Սոչին ամենապահանջված ուղղությունն էր կորպորատիվ միջոցառումների համար: Սակայն վերջին շրջանում կորպորատիվ միջոցառումների պատվիրատուները սկսել են նախապատվությունը տալ Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, այդ ուղղություններով ավիաթռիչքների էժանացման, ինչպես նաև սպասարկման ավելի բարձր մակարդակի շնորհիվ»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Դենիս Մատյուխինը: Ելնելով հետազոտության արդյունքներից՝ թռիչքներն արտերկիր շատ ավելի են աճել, քան ՌԴ տարածքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |