Նյու Յորքում հրդեհից 12 մարդ է զոհվել![]() 29 դեկտեմբերի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի 5-հարկանի շենքում բռնկված հրդեհից 12 մարդ է զոհվել: Եվս 4-ը լուրջ այրվածքներ է ստացել, հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 28-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակելի տանը: Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, գրում է Deutsche Welle-ն: Հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում, կրակը արագ տարածվել է շենքով մեկ՝ թույլ չտալով վերին հարկերի բնակիչներին հեռանալ տարածքից: Բռնկման պատճառը դեռևս անհայտ է: Ականատեսներից մեկը պնդում է, որ տան մոտ բռնկվել են աղբամանները, որից հետո կրակը տարածվել է շենքի վրա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 190 հրշեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |