10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ![]() 29 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - 10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 3,8 անգամ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ մոտ 70 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարում հասել է մոտ 270 մլրդ դրամի: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,7 անգամ՝ գերազանցելով 59 մլրդ դրամը: 2,2 աճել է միջին անվանական աշխատավարձը՝ 2007-ի 68.000 դրամից 2017-ին հասնելով 153.000 դրամի: «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի մոտ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում մոտ 3.8 անգամ ավելի: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք մոտ 800 միլիոն կՎտ/Ժ-ի»,- անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նշել է պետնախարարը: 10 տարում մոտ 40%-ով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007-ի 52.000 տոննայից անցնող տարում հասնելով 160,000 տոննայի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |