Քիմ Քարդաշյանը 5-րդն է ամենապահանջված հայտնիների ցանկում

Քիմ Քարդաշյանը 5-րդն է ամենապահանջված հայտնիների ցանկում

PanARMENIAN.Net - Շոու բիզնեսի նորությունների հայտնի ամերիկյան Just Jared պորտալը հրապարակել է 2017-ի ամենապահանջված հայտնի անձանց 50 հոգուց բաղկացած ցուցակը:

Շոու բիզնեսի հայտնի դեմք և հեռուստաաստղՔիմ Քարդաշյանն այդ ցանկում 5-րդ հորիզոնականում է՝ առաջ անցնելով Ռիհաննայից, Լեոնարդո դի Կապրիոյից, Բեյոնսեից, Բրեդ Փիթից, Նիքոլ Քիդմանից, Քեյթ Միդլթոնից և բազում այլ աստղերից ու ճանաչված անձանցից:

Առաջին հորիզոնականում է Սելենա Գոմեսը, նրան հաջորդում են Ջասթին Բիբերը, Թեյլոր Սվիֆթը և Անջելինա Ջոլին:

Վարկանիշը կազմվել է մեկնաբանությունների, պորտալում հրապարակված հոդվածների դիտումների և կայքում քվեարկությունների արդյունքների վերլուծության հիման վրա:

Առաջին 10-յակում են ընդգրկվել նաև Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քայլին, Քենդալը և Քորթնին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---