Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա-ին

Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա-ին

PanARMENIAN.Net - 2018-ի հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին է այցելել Վատիկանի ներկայացուցիչ, եպիսկոպոս Իվան Սանդուսը և փոխանցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի շնորհավորական նամակը Սուրբ Ծննդյան առթիվ:

Հռոմի պապը նամակում իր բարեմաղթանքներն է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Նա մաղթել է, որ աշխարհում խաղաղություն հաստատվի, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ տագնապն ու բռնությունը դարձել են տիրապետող ներկայություն:

Արամ Առաջինը և Վատիկանի ներկայացուցիչը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---