Լեւոն Տեր-Պետրոսյան. Ես համագործակցության մասին առաջարկություն չեմ ստացել Հայաստանի իշխանություններից

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իշխանություններից, մասնավորապես, նախագահից եւ վարչապետից համագործակցության վերաբերյալ առաջարկ չի ստացել: «Նույնիսկ եթե նրանք դիմեին ինձ նման առաջարկով, ես կհամաձայնվեի այն դեպքում, եթե ազատ արձակվեին բոլոր քաղբանտարկյալները: Սակայն մինչ այժմ ես նման առաջարկ չեմ ստացել»,-հայտարարել է Հայաստանի առաջին նախագահը եւ հավելել, որ երեկ իր նախընտրական շտաբը պաշտոնական հայցով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան իր քաղաքական անձեռնմխելիությունը վերականգնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ չնայած նրան, որ առաջին նախագահը տնային ձերբակալության տակ չի գտնվում, նա չի կարող լքել իր առանձնատունը, իսկ նրա կողմնակիցներից ոմանք ձերբակալված են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---