ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով ալիգատորները մնացել են սառցե գերության մեջ![]() 10 հունվարի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Shallotte River Swamp Park ազգային արգելոցում մի քանի ալիգատոր անոմալ ցուրտ եղանակի պատճառով պատվել է սառույցով: Այդ մասին ասվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում: Ինչպես ասել է արգելոցի տնօրեն Ջորջ Հովարդը Wect պարբերականին, ալիգատորները քուն են մտել, դուրս թողնելով միայն քիթը, որպեսզի հնարավոր լինի շնչել: Ըստ նրա, նման դեպքերում կենդանիները նվազեցնում են մարմնի ջերմությունն ու դանդաղեցնում նյութափոխանակությունը, գրում է Lenta.ru-ն: Երբ սառույցը հալվի, ըստ Հովարդի, ալիգատորները կսկսեն մարմնի ջերմառեգուլյացիան: «Դա գոյատևման ցնցող տեխնիկա է»,-ասել է տնօրենը՝ հավելելով, որ նախկինում երբեք նման բան չի տեսել: Վերջին շրջանում ԱՄՆ արևելյան ափին անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել: Որոշ քաղաքներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 30 աստիճան, տասնյակ մարդիկ են մահացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |