2017-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6%-ով10 հունվարի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2.553.914 մարդ, որը 20.6%-ով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: 2017-ի դեկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 206.649 մարդ՝ 2016-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9%-ով: 2017-ի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 192.482 մարդ՝ 1.8%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.448.250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3%-ով: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22.324 տոննա ապրանք, որը 22.1%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105.664 մարդ, իսկ 2016 թվականին ուղևորհաոսքը կազմել է 12.421 մարդ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14.167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2.557 մարդ, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |