Փորձագետ. Մխիթարյանն ու «Լիվերպուլը» իդեալական են իրար համար11 հունվարի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իդեալական է «Լիվերպուլի» համար, իսկ ֆուտբոլային ակումբը հարմար է հայ ֆուտբոլիստին, կարծում է ֆուտբոլային փորձագետ Գրեհեմ Ռուտվենը: «Հիմա հայ ֆուտբոլիստն իր նախկին «եսի» պատյանն է միայն: Նա, ով կընդունի նրան հաջորդ անգամ ֆուտբոլիստի վերականգնման խնդիր է ունենալու, որպեսզի նա կրկին դառնա այնպիսին, ինչպիսին վերջերս էր: Ոչ ոք դա Յուրգեն Կլոպից լավ չի անի», -ասվում է փորձագետի հոդվածում, որը հրապարակվել է Yahoo Sport UK-ում: Նշվում է, որ հենց Կլոպը Մխիթարյանին «Բորուսիա» տարավ՝ հնարավորություն տալով դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հիմա Կլոպը, ըստ փորձագետի, փլեյմեյքերի կարիք ունի Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո: «Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Լիվերպուլի» համար, իսկ «Լիվերպուլը» իդեալապես հարմար կլինի Մխիթարյանի համար: Կլոպը բնավորությամբ տարբերվում է Մոուրինյոյից, նրա նման մենեջերի ղեկավարությամբ ֆուտբոլիստը ձգտում է բարգավաճել»,-կարծում է Ռուտվենը: Նոր խաղաշրջանում Մխիթարյանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում ՄՅՈւ կազմում: Ասում են, որ Մոուրինյոն մտադիր է վաճառել հայ կիսապաշտպանին: Մխիթարյանին ձեռք բերելու հավակնորդների թվում են «Ինտերը» և «Բորուսիան»: ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև այլ ակումբների անուններ, սակայն դեռ պարզ չէ՝ Մխիթարյանի տրանսֆերը կկայանա ձմռան ընթացքում, թե ոչ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |