Շվեյցարիայում արգելել են եփել կենդանի խեցգետիններին11 հունվարի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարությունն արգելել է եռացող ջրում եփել կենդանի ծովախեցգետիններին: Այդ մասին ասվում է հունվարի 10-ին երկրի Դաշնային խորհրդի կողմից ընդունված անասնաբուժության ոլորտի ուղղումներում: Այսուհետ կենդանի խեցգետինները, այդ թվում ծովախեցգետինները, կաթսայում հայտնվելուց առաջ չպետք է տեղափոխվեն սառցե ջրում կամ սառույցի վրա, նրանց հարկ կլինի անզգայացնել հարվածով, գրում է Lenta.ru-ն: Ըստ նույն փոփոխությունների, կանոնակարգվում է էֆտանազիան կենդանիների համար, որոնց բուժումն անհույս է կամ էլ ավելի մեծ տառապանքների կարող է հանգեցնել: Մասնավորապես, նշվում է, որ սպանությունը պետք է «պրոֆեսիոնալ» կատարվի: Բացի այդ, Շվեյցարիայում ուշադրություն են դարձրել շների հաչելու իրավունքի վրա: «Արգելվում է օգտագործել հաչոցի դեպքում ինքնաբերաբար միացող սարքերը, անկախ հաչոցի պատճառից»,-ասվում է կառավարության որոշման մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |