ԱՄՆ-ում բնակվող հայուհին $550.000 փոխհատուցում կստանա խտրականության համար

ԱՄՆ-ում բնակվող հայուհին $550.000 փոխհատուցում կստանա խտրականության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ ոստիկանության լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանը Գլենդեյլ քաղաքից $550.000 կստանա որպես փոխհատուցում սեռական հատկանիշով խտրականության վերաբերյալ հայցով:

Աբրահամյանը դատարան էր դիմել 2016-ի մայիսին, քանի որ, դարձել էր Գլենդեյլի ոստիկանության բաժնի նախկին պետ Ռոբերտ Կաստրոյի կանխակալ վերաբերմունքի զոհը: 2015-ի դեկտեմբերին նրա պաշտոնը չէին բարձրացրել՝ չտալով կապիտանի կոչում հենց սեռի պատճառով, գրում է «Նովոստի Արմենիան » Los Angeles Times-ի վրա հղումով:

Հայցվորը նշել է, որ ինքն իր որակավորմամբ եղել է լավագույն թեկնածուների շարքում:

Քաղաքային դատարանի որշմամբ հաստատված փոխհատուցման մեջ ներառվել է նաև $66.000 աշխատավարձը, $264.000-ը՝ որպես փոխհատուցում նրա էմոցիոնալ հուզումների համար, և ևս $220.000՝ փաստաբանի ծառայությունների համար:

Հայտնի է նաև, որ դատարանի որոշումից հետո Աբրահամյանը հեռացել է ԱՄՆ ոստիկանության շարքերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---