ԱԺ հանձնաժողովը հաստատել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

ԱԺ հանձնաժողովը հաստատել է եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2014 թվականի օգոստոսին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Նման հարցերը կարևոր են թե՛ մարդասիրական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսակետներից: Լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք լավագույնս ենք հասկանում մեր բարեկամ եզդի ժողովրդի վիշտը», -ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի ու Վահրամ Բաղդասարյանի հետ միասին հայտարարության լրամշակված տարբերակ են պատրաստվում ներկայացնել: Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը ,5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---