Սերժ Սարգսյան. Մինչև մարտի 9-ն ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ 4-րդ նախագահին![]() 12 հունվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2018-ի մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, իսկ ապրիլի 9-ից հետո՝ վարչապետին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Իհարկե, ցանկալի է, որ հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,- նշել է նախագահը: Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: «Հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում, այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար», - ասել է նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |