2017-ին Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ քրիստոնեություն են ընդունել13 հունվարի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Փախստականների հետ կապված ճգնաժամն օգուտ բերեց Ավստրիայի կաթոլիկ եկեղեցուն՝ բազմաթիվ մահմեդականներ դավանափոխ եղան՝ քրիստոնեություն ընդունելով: 2017-ին մկրտված 750 չափահաս անձանց երեք քառորդը մահմեդական երկրներից են եղել: Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Վիեննայի արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Միայն Վիեննայում մկրտվել է 15 տարբեր ազգության 260 մարդ, գրում է Deutsche Welle-ն: Ֆրեդերիկե Դոստալը, որը պատասխանատու է չափահասների մկրտության համար, ճշմարիտ չի համարում այն պնդումները, թե փախստականները դավանափոխ են լինում ապաստան ստանալու շանսերն ավելացնելու համար: «Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում ձևական քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խիստ ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտվելու թույլտվությանը»,-ասել է նա: Առնվազն 1 տարի է տրվում մկրտությանը պատրաստվելու համար, այդ ընթացքում հարկավոր է կանոնավոր այցելել կրոնական պարապմունքները, ներկա լինել ժամերգություններին, հետևել քրիստոնյաների կյանքի նորմերին, մասնակցել բարեգործական միջոցառումներին: 2016-ին Եվրոպա է ժամանել 1,2 մլն ապաստան հայցող: Ավստրիան 5-րդ տեղում է Եվրոպայում փախստականների քանակով՝ այդ երկիրն ընդունել է 36 860 ներգաղթյալի: Հիմնականում Ավստրիա են ժամանել աֆղանցի փախստականներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |