ԱՄՆ վերլուծաբաններ. 2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմ չի լինի13 հունվարի 2018 - 10:40 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի: Այդպիսի կարծիք են հայտնել ամերիկացի վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն, ասվում է «Ամերիկայի ձայնի» հոդվածում: «Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից և դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որևէ մեկի շահերից»,-ասել է նա: Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը. «Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ և զզվելի քաղաքականություն է»: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաև կարգավորման բացակայություն. «Պետք է ասեմ նաև, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»: Այդ մոտեցումը կիսում է նաև ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»: Իրավիճակը սակայն կարող է փոխել որևէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»: Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել.«Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարևորությունը նաև որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»: Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեև Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |