Գիտնականները Մարսում մաքուր ջրի պաշարներ են հայտնաբերել13 հունվարի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի վրա՝ 1-2 մ խորությամբ, մաքուր ջրային սառույցի մեծ պաշարներ կան, որոնց հաստությունը հասնում է 100 մ: Բացահայտումն արվել է միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանի օգնությամբ, որն էրոզիայի ենթարկված ժայռերի ապարների լուսանկարներ է արել: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում: Հայտնի է, որ Մարսի վրա ջուրը ոչ միայն սառույցի տեսքով է առկա, այլ նաև հավերժական սառցադաշտերի կազմում՝ կրիոլիտի գոտու՝ փոշու, ապարների և այլ գոյացությունների հետ միասին: Միջին լայնություններում ջրային սառույցը կրիոլիտի ոլորտում ընդամենը 20 տոկոս է կազմում, սակայն, ըստ գիտնականների, նրանք հայտնաբերել են մաքուր սառած ջուր, որը կարող է պիտանի լինել տիեզերագնացների օգտագործման համար, գրում է Lenta.ru-ն: Մասնագետները մերկացած ապարներն ուսումնասիրել են CRISM սպեկտրադիտակի օգնությամբ և պարզել, որ այնտեղ սառած ջուր կա: Ըստ THEMIS համակարգի տվյալների, որը որոշում է մակերեսի ջերմաստիճանը, սառույցը բավականին հաստ շերտ է առաջացրել: Ըստ գիտնականների, Մարսում ավելի շատ մատչելի ջուր կա, քան նախկինում էր համարվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |