Կանադայում վարորդական քննությունը կթույլատրեն հայերեն հանձնել![]() 15 հունվարի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - 2018-ի գարնանից Կանադայի Օնտարիո նահանգում կթույլատրեն վարորդական իրավունքի ստացման համար անհրաժեշտ գրավոր թեստը հայերեն հանձնել: Այդ մասին հայտարարել է Օնտարիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դուկան՝ ելույթ ունենալով Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչների առջև: Այդպիսով, Օնտարիոյում, այդ թվում Կանադայի ամենամեծ քաղաքում՝ Տորոնտոյում, հաստատված նորեկներն ավելի հեշտությամբ կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում է Ontario News-ը: Ներգաղթյալները թեստերը կարող են հանձնել ևս 20 լեզվով, բացի պաշտոնական անգլերենից և ֆրանսերենից: Արդեն 16 տարի շարունակ Օնտարիոյի ճանապարհները ամենաանվտանգներից են ճանաչվում Հյուսիսային Ամերիկայում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |