«Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը համացանցում է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որը նկարահանվել է կանադացի գրող Մարգարեթ Էսթվուդի վեպի հիման վրա: Նոր եթերաշրջանի գործողությունը կծավալվի Էսթվուդի վեպից անկախ: Ըստ գործադիր պրոդյուսեր Ուորեն Լիթլֆիլդի, երկրորդ եթերաշրջանը պատմում է, թե ինչպես է առաջացել Գիլեադ Հանրապետությունը, գրում է Meduza-ն: Գլխավոր հերոսուհու դերակատար Էլիզաբեթ Մոսսը նշել է, որ նոր սերիաները շատ մռայլ են լինելու՝ «ավելի մռայլ, քան առաջին եթերաշրջանում, եթե դա հնարավոր է»: Մոսսից բացի սերիալում նկարահանվել են նաև Ջոզեֆ Ֆայնսը և Իվոննա Ստրախովսկին: Երկրորդ եթերաշրջանը կսկսվի 2018-ի ապրիլին: «Սպասուհու պատմությունը» սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017-ի ապրիլին: Սերիալը պատմում է Գիլեադ բռնատիրական հանրապետության մասին, որն առաջանում է ԱՄՆ տեղում: Գիլեադում ցածր ծնելիություն է, ուստի առողջ կանանց հեռացնում են ընտանիքից և վերածում Սպասուհիների: Նրանք երեխաներ են ծնում Կոմանդորների համար՝ հանրապետության վերնախավի տղամարդկանց, որոնց կանայք չեն կարող երեխա ունենալ: «Սպասուհու պատմածը» սերիալն արժանացել է «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի»: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |