Freedom House. ՀՀ-ն՝ մասամբ ազատ երկիր` անազատ մամուլով և ընտրախախտումներով![]() 16 հունվարի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 45 միավորով դարձյալ մասամբ ազատ երկրների շարքում է: «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» զեկույցի համաձայն՝ երկիրը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության, և մասամբ ազատ՝ համացանցի ազատության առումներով: 2017-ի վարկանիշում ևս ՀՀ-ն՝ 45 միավորով, ճանաչավել էր մասամբ ազատ: Հնարավոր 100 միավորից 30 միավորով, 2017-ի 33-ի փոխարեն, մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը: Հարավային Կովկասում մասամբ ազատ է ճանաչվել նաև Վրաստանը՝ 64 միավորով: Ադրբեջանը 12 միավորով ճանաչվել է ոչ ազատ երկիր: Իրանը և Թուրքիան նույնպես ոչ ազատ երկրների շարքում են՝ համապատասխանաբար 17 և 32 միավորներով: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշների խախտումներով. իշխող կուսակցությունը ընդդիմության նկատմամբ ճնշումներ է բանեցրել , ահաբեկել է ընտրողներին, չարաշահել վարչական ռեսուրսները՝ իշխանությունը պահելու համար: Հայաստանում աղաղակող ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերությունների ձգտմանը, որի հետ նոյեմբերին ստորագրվել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |