Սերժ Սարգսյանը կողմ է քաղաքականությամբ երբևէ չզբաղված նախագահ ունենալուն![]() 16 հունվարի 2018 - 22:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ում լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլին, կարծիք է հայտնել ապագա նախագահի առավել հարմար թեկնածուի համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ։ Մտավորականների հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ապագա նախագահն, ամենակարևորը, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Այլ հատկանիշներից Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է և երկրի ներսում, և դրսում ճանաչումը, հեղինակությունը, օտար լեզուներին տիրապետելն ու սփյուռքում և Հայաստանում լայն կապեր ունենալը։ ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր նախագահին մարտի 2-ին։ Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, սահմանադրական փոփոխությունների համաձայն, նրան հիմնականում ներկայացուցչական գործառույթներ են վստահված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |