Նիդերլանդներում Վան Գոգի 2 անհայտ նկար են գտել![]() 17 հունվարի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Վինսենթ Վան Գոգի թանգարանը հայտարարել է, որ նկարչի հավաքածուն համալրվել է ևս 2 նախկինում անհայտ կտավով, որոնք թվագրված են 1886թ.: Թանգարանի աշխատակիցներն ուսումնասիրել են «Մոնմարտր բլուրն ու քարհանքը» և պարզել են, որ այն պատկանում է Վան Գոգի վրձնին: Դրա շնորհիվ ևս մեկ կտավ՝ «Մոնմարտր բլուրը», որը նախկինում հրաժարվել էին դասել նրա գործերի հավաքածուին, նույնպես հայտարարվեց Վան Գոգի գործ, գրում է Lenta.ru-ն: 2017-ի սեպտեմբերին շոտլանդական Փոլլոկի տուն-թանգարանի հավաքածուում հայտնաբերվեց ֆլամանդացի հանրահայտ նկարիչ Ռուբենսի կտավը, որը 400 տարի կորած էր համարվում: Հուլիսին հայտնի դարձավ, որ ամերիկացի ռոք երաժիշտ Էլիս Կուպերը հայտնաբերեց Էնդի Ուորհոլլի «Փոքրիկ էլեկտրական աթոռ» կտավը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |