Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի քրդական անկլավներ![]() 18 հունվարի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավվր շտաբը կարգադրել է բարձր մարտունակության բերել Սիրիայի հետ սահմանին տեղակայված զորքերը քրդական ուժերի դեմ սիրիական Աֆրինում հնարավոր գործողության պատճառով: Թուրքական Հաթայ գավառի Հասսա և Կըրըկղան շրջաններում տանկեր են կուտակվել: Նշվում է, որ Աֆրինում հնարավոր ռազմական գործողության հարցը մնում է օրակարգում, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություն սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Vatan թերթը ռազմական աղբյուրների վրա հղումով գրել է, որ սկզբից Թուրքիան գործի կդնի ավիացիան՝ հարվածներ հասցնելով 149 թիրախի: Նույն աղբյուրը ենթադրում է, որ նախատեսվում է կիրառել սահմանին տեղակայված հրետանին: Քրդական ուժերի հիմնական հենակետային ուժերը ոչնչացնելուց հետո Թուրքիան ցամաքային գործողություն է նախատեսում: Աֆրին կմտցվեն սահմանային գոտում տեղակայված զրահատեխնիկան և բանակի հատուկ ջոկատային ուժերը: Թուրք զինվորականները կկարողանան գրոհել քրդերին 3 ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը: Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |