ՌԴ ԱԳՆ. Մոսկվայում ափսոսանքով են ընկալել տեղեկությունները Երեւանում վերջին իրադարձությունների մասին 3 մարտի 2008 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ափսոսանքով են ընկալել տեղեկությունները Երեւանում վերջին իրադարձությունների մասին: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ: «Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած միջոցները կբերեն ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը իշխանությունների եւ հասարակական ուժերի խաղաղ երկխոսության միջոցով` ելնելով հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման եւ հայոց պետության կայուն զարգացման անհրաժեշտությունից»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ Երեւանում Ռուսաստանի դեսպանատան տեղեկությունների, տուժածների թվում ՌԴ քաղաքացիներ չկան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |