Հետաձգվել է Վատիկանի պետքարտուղարի այցը Հայաստան 3 մարտի 2008 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-6-ը Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հետաձգվում է: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ կարդինալ Բերտոնեն պետք է ժամաներ Հայաստան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում էին կարդինալի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսվում էին նաեւ այցելություններ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մատենադարան, Մայր Թերեզայի քույրերի կենտրոն, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Կարդինալը մտադիր էր նաեւ այցելել Հայաստանի Շիրակի մարզ կաթոլիկ համայնքի հետ հանդիպելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |