Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո բարդությունների պատճառով մարտից շուտ կորտ չի վերադառնա![]() 20 հունվարի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների պատճառով մարտից շուտ կորտ չի վերադառնա: Նա հրաժարվեց մասնակցել Australian Open-2018-ին վատ մարզավիճակի պատճառով: Ամերիկացի թենիսիստուհին մտադիր է մեծ սպորտ վերադառնալ BNP Paribas Open մրցումներին, որոնք կանցկացվեն Ինդիան-Ուելսում մարտի 5-18-ը: Այդ մասին SRF-ին տված հարցազրույցում հայտնել է թենիսիստուհու մարզիչ Պատրիկ Մուրադօղլուն: Բայց այդ ժամանակ Սերենան վարկանիշ չի ունենա, գրում է Eurosport-ը: 2017-ի սեպտեմբերին ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջացան և բժիշկները շտապ կեսարյան հատում արեցին: Հաջորդ օրը Սերենան սկսեց դժվարությամբ շնչել՝ նրա թոքերում տրոմբեր էին առաջացել: Անդադար հազի պատճառով Սերենայի կարերը քանդվեցին և արյունահոսություն սկսվեց: Ուստի Սերենան չհասցրեց պատրաստվել Australian Open-ին և չմասնակցեց մրցաշարին: Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |