Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայում ու կորուստներ կրել![]() 20 հունվարի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայի տարածքում ու կորուստներ կրել: Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) մարտի են բռնվել թուրք զինծառայողների հետ, որոնք փորձել են խորանալ Սիրիայի տարածքում: Այդ մասին սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, զինված բախման հետևանքով, որը տեղի է ունեցել սահմանամերձ Բյուլբյուլ գյուղի մոտ, 4 թուրք զինվոր է սպանվել, գրոում է Lenta.ru-ն: Հունվարի 19-ին թուրքերը գնդակոծել են քրդական դիրքերը սիրիական Աֆրինի մոտ՝ Հալեպ գավառի հյուսիսում: Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլին հայտարարել է, որ ցամաքային հարձակում սկսելու մասին որոշումը չի փոխվելու: Նա հավելել էր, որ քրդերը փաստացի սկսել են գնդակոծել թուրք ուժայիններին սահմանին և իրական սպառնալիք են ներկայացնում: Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը հերքել է այդ լուրերը: Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |