BBC. Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կհաստատվի հունվարի 22-23-ին![]() 22 հունվարի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես տեղի կունենա հունվարի 22-ին կամ 23-ին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է BBC Sport-ի թղթակից Դեյվիդ Օրնսթինը։ Նա հայտնել է նաև, որ Մխիթարյանին փոխանակում են լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ՝ առանց մանկունիանցիների կողմից հավելավճարի։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ Մխիթարյանի տեղափոխումն «Արսենալ» լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ՄՅՈՒ-ին վաճառելու գործարքի մասն է։ Ըստ Օրնսթինի, տրանսֆերի թղթաբանությունն ավարտված է, իսկ 2 խաղացողների աշխատանքային թույլտվությունները շուտով կթարմացվեն։ Հունվարի 21-ին Մխիթարյանին ու իր գործակալ Մինո Ռայոլային տեսել են Լոնդոնի օդանավակայանում։ Հայ ֆուտբոլիստը, բազմաթիվ աղբյուրների համոզմամբ, «Արսնալում» բուժզննում էր անցնում։ Photo. Sky Sports Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |