ՀՀ-ում սպառազինության միջազգային ցուցահանդես կանցկացվի![]() 23 հունվարի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 29-31-ը կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները: Ցուցահանդեսը կազմակերպում են ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն: ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր, ամփոփվել 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները և ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |