Վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին. Եկեք և բիզնեսով զբաղվեք ՀՀ-ում![]() 23 հունվարի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է մոտ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ցյուրիխում՝ դիմելով շվեյցարացի գործարարներին: Մեկնարկել է ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է.«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները»: Վարչապետը 2017 թվականի արդյունքները խոստումնալից է համարել՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, բավարարված է կատարված աշխատանքով: Նա հավելել է, որ ակնկալվում է, որ 2017-ի համար ՀՆԱ-ի աճը կհասնի մոտ 7 տոկոսի: Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճն արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար-նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաև առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի), հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում: Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն»,-ասել է Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն սահմանակցում է Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Նշվել է, որ Իրանի հետ սահմանին հիմնվել է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ: Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»: Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի և մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, ՀՀ վարչապետն ասել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին: Վարչապետն ասել է, որ Դավոսում մի շարք հանդիպումներ է ունենալու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, որոնց ընթացքում ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները: Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին: Վարչապետը մասնակցելու է նաև «Քրիսթալ» 24-րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների պատվին Ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը: Դավոսի 2017թ. համաժողովն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» (“Creating a Shared Future in a Fractured World”) խորագրի ներքո: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |