ՈւԵՖԱ նախագահ. Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին՝ դա պետք է կասեցնել![]() 23 հունվարի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ միությունը պայքարելու է ֆուտբոլում մրցակցային բալանսի պահպանման համար: «Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին: Մենք պետք է կասեցնենք դա»,-ասել է նա The Telegraph-ին տված հարցազրույցում, հայտնում է Eurosport-ը: Առաջիկայում Չեֆերինը հանդիպում է ունենալու առաջատար ակումբների սեփականատերերի հետ՝ քննարկելու համար եվրոպական ֆուտբոլում խաղացողների աշխատավարձերի և գործակալների միջնորդավճարների սահմանափակման հարցը: «Մենք կպարտավորեցնենք այն ակումբներին, որոնք չեն պահպանի նոր կանոնները, ճոխության հարկ վճարել»,-ասել է ՈւԵՖԱ նախագահը: ՈւԵՖԱ-ն մտադիր է սահմանափակումներ ներմուծել տրանսֆերի համար՝ տարբերությունը գնումների և վաճառքների միջև չպետք է գերազանցի 100 մլն եվրոն: Չեֆերինը կսահմանափակի այն ֆուտբոլիստների քանակը, որոնց ակումբները կգնեն կամ վարձակալության կվերցնեն՝ խուսափելու համար մի իրավիճակից, երբ «Չելսիի» հետ պայմանագիր ունի ավելի քան 50 ֆուտբոլիստ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |