Հայաստանը դարձել է Միջազգային ծովային կազմակերպության անդամ![]() 23 հունվարի 2018 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դարձել է Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ՝ միանալով համապատասխան կոնվենցիային: Այդ մասին ասվում է ՄԱԿ կայքէջում: Հայաստանը դարձավ 173-րդ երկիրը, որն անդամակցում է կազմակերպությանը, որը նաև 3 ասոցացված անդամ ունի: Միջազգային ծովային կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ենթարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, մասնագիտանում է միջազգային առևտրային նավագնացության հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ գործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտում: Դեռևս 2017-ի հոկտեմբերին, ԱԺ-ում ներկայացնելով Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը, միանալով կոնվենցիային, կկարողանա իր դրոշը բարձրացնել նավերի վրա: Կոնվենցիային միանալու շնորհիվ Հայաստանի ընկերությունները կարող են իրենց նավերի ու լաստանավերի վրա հայկական դրոշը բարձրացնել: Հանրապետությունը կարող է ընդունել նաև արտասահմանյան նավերի հաշվառումները, քանի որ այդ հարցում ծովային իրավունքի սահմանափակումներ չկան: Բացի այդ, կոնվենցիան կկանոնակարգի այդպիսի նավերի ընդունումը նավահանգիստներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |