Բակո Սահակյան. Ուշադրության կենտրոնում կպահենք բանակաշինությունը![]() 23 հունվարի 2018 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Պետությունն ուշադրության կենտրոնում կպահի բանակաշինության ոլորտը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում, որը նվիրված էր 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են: Բակո Սահակյանն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից: «Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ», - նշել է երկրի ղեկավարը, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |