«Օսկարի» հավակնորդները հայտնի են![]() 23 հունվարի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Լոս Անջելեսում հրապարակվել է «Օսկարի» հավակնորդների ցանկը: Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմն առաջադրված է միանգամից 13 անվանակարգում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված են բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին», «Փոստը», «Մութ ժամանակներ», «Կանչիր ինձ քո անունով», «Դյունքերք», «Ջրի ձևը», «Հեռացիր», «Լեդի բըրդ» և «Երևակայական թելը» ֆիլմերը: Օսկարի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Սալի Հոքինսը («Ջրի ձևը»), Ֆրանկ Մքդորմանդը, («Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին»), Մարգո Ռոբինը («Ես, Տոնյա»), Սիրշա Ռոնանը («Լեդի բըրդ») և Մերլի Սթրիփը («Փոստը»): «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են Թիմոթի Չալամեթը («Կանչիր ինձ քո անունով»), Դանիել Դեյ-Լուիսը («Երևակայական թելը»), Դանիել Քալույան («Հեռացիր»), Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»), Դենզել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել»): Լավագույն ռեժիսորի կոչմանը հավակնում են Քրիստոֆեր Նոլանը («Դյունքերք»), Ջորդան Փիլը («Հեռացիր»), Գրետա Գերվիգը («Լեդի բըրդ»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Երևակայական թելը»), Գիլյերմո Դել Տորոն («Ջրի ձևը»): «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում կպայքարեն «Հրաշալի կինը» (Իսպանիա), «Վիրավորանք» (Ֆրանսիա, Լիբանան), «Առացն սիրո» (Ռուսաստան), «Վերքը» (Հարավաֆրիկյան հանրապետություն), «Հրապարակը» (Շվեդիա): Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա մարտի 4–ին Լոս Անջելեսում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |