Բալայան. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից![]() 25 հունվարի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից՝ սադրանքների դիմելով Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում: «Բաքուն փորձում է փոխհատուցել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվի»,-ասվում է գրառման մեջ: Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |