Մխիթարյան. Օզիլի հետ խաղալը հաճույք է![]() 25 հունվարի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլի կողքին խաղալը հաճույք է: Այս մասին գրում է Тhe Sport Review կայքը: «Կարծում եմ, իսկապես հաճելի է լինելու Օզիլի հետ խաղալը: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի խաղացող է, նա գոլային փոխանցումների թագավորն է», - ասել է Մխիթարյանը: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում: Մխիթարյանը ակումբում շաբաթական £200.000-ից ավելի աշխատավարձ է ստանալու: 29-ամյա հայ ֆուտբոլիստը «զինագործների» հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:Հայտնի է նաև, որ Մխիթարյանը կրելու է 7 համարի մարզաշապիկը։ «Մխիթարյան» գրությամբ մարզաշապիկները վաճառքի համար արդեն հասանելի են երկրպագուներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |